1448 դիտում
13:49 29-06-2016
Ոչ պետական բուհերի շրջանավարտները կստանան պետական նմուշի դիպլոմ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով՝ 2016թ.-ի մայիսի 4-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ տրամադրելու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ՝ բակալավրի կրթական ծրագրով:
Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 193 շրջանավարտներ, որոնց քննությունները կազմակերպվել են 13 բարձրագույն ուսումնական հաստատություններում (6 պետական և 7 հավատարմագրված ոչ պետական)՝ 39 մասնագիտությունների գծով: Համաձայն գործող կարգի՝ տվյալ մասնագիտությունների համապատասխան քննական առարկաների հարցաշարերը նախատեսված ժամկետներում հրապարակվել են:
2016թ. ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու իրավունք ունեցող 189 շրջանավարտներից քննություններին ներկայացել է 159-ը կամ 84.1%-ը: Նրանցից 23-ը /12.2%/ համապատասխան մասնագիտությունների համար նախատեսված առնվազն 1 քննական առարկայից ստացել է "անբավարար" գնահատական, իսկ 30-ը կամ 15.9%-ը ընդհանրապես չի ներկայացել քննություններին:
Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների 189 շրջանավարտներից բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 136 մասնակից /71.9%/: ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի համաձայն` տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտների ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը փոխարինվելու է համապատասխան մասնագիտության և որակավորման բակալավրի աստիճանի պետական նմուշի դիպլոմով:
Նմանատիպ նյութեր
1606 դիտում
13:43 17-11-2014
Ոչ պետական բուհերի շրջանավարտները կարող են ստանալ պետական նմուշի դիպլոմ
849 դիտում
19:36 29-06-2015
Նախորդ տարիների 186 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ
1633 դիտում
10:09 20-02-2021
Ինչ դժվարությունների են հանդիպում մասնավոր բժշկական բուհերի շրջանավարտները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1942 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1834 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am