732 դիտում
19:33 28-06-2016
Մեկնարկում է Հարավային Կովկասում ԴԻՊԵԿՈ ծրագրի 4-րդ փուլը
Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ «Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում և հաստատություններում աղետների ռիսկի նվազեցմանը» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառումը, որը վարում էին Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Քեթևան Լոմսաձեն և ԱՌՆԱՊ հիմնարդամի տնօրեն Մ. Պողոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո, և իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԶԾ, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի և «Սեյվ դր չիլդրեն» կազմակերպության կողմից:
Գործընկերներն են ՀՀ ԱԻ, ԿԳ և ՏԿԶ նախարարությունները, ԱՌՆԱՊ հիմնադրամը, մարզային և համայնքային կառույցներ, կրթական մարմիններ, ինչպես նաև համայնքների դպրոցական երեխաներն ու ընտանիքները:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի և իր անունից ողջունելով հյուրերին՝ ԱԻ փոխնախարար Հ. Հակոբյանը նշեց, որ ընդամենը մի քանի ամիս առաջ նույն դահլիճում գործընկեր կազմակերպություններն ամփոփեցին ԴԻՊԵԿՈ ծրագրի 3-րդ փուլը, որի արդյունքում ծրագիրն իրականացնողների ձեռքբերումներն արժանացան բարձր գնահատականի: Փոխնախարարն ընդգծեց, որ առանձնակի ուշադրություն է արժանի նաև համագործակցության այն ձևաչափը, որ ձևավորվել էր գործընկեր կազմակերպությունների միջև:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1582 դիտում
13:00 05-03-2014
ԱՄՆ-ը և Եվրոպան Հարավային Կովկասում խաղաղության հաստատման կողմնակիցն են. Ջեյմս Ուորլիք
6479 դիտում
09:54 17-04-2014
Արևմուտքը Հարավային Կովկասում նոր լարվածության օջախի բռնկման վտանգ է զգում․ Առավոտ