Մինսկում «Ոսկե Ծիրան» խորագրով հայկական մշակութային միջոցառում է անցկացվել
Հունիսի 26-ին Մինսկի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» խորագրով հայկական մշակութային տոնը՝ կազմակերպված Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեի, ՀՀ դեսպանության և Բելառուսի հայ համայնքի կողմից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեի մշակութային և երիտասարդության հարցերով գլխավոր վարչության պետ Պավել Սկալաբանը և հայ համայնքի նախագահ Գեորգի Եղիազարյանը:
Մասնակիցներին ուղղված իր խոսքում դեսպան Խաչատրյանը, կարևորելով նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, ընդգծեց, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում ծանոթանալու առաջին քրիստոնյա ազգի բազմադարյան և հարուստ մշակույթին:
Միջոցառմանը հանդես եկան Բելառուսում հայտնի հայ երգիչները, «Էրեբունի» և «Նաիրի» ազգային պարի և երգի համույթները, հայ ճանաչված երաժիշտները