Հայաստանը հերթական անգամ կտուժի Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումից. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Պուտինին և ներողություն խնդրել ռուսական Су-24 ինքնաթիռի կործանման համար։
«ՉԻ» - Այ այստեղ մենք «քաշվանք»։ Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել․․․ Ազգային-ազատագրական քաղաքական միտքն արդեն երազում էր, թե ինչպես է Ժիրինովսկին ազատագրելու Արևմտյան Հայաստանը, ազգային, բայց ոչ այնքան ազատագրական բիզնես-շրջանակները տենդագին հաշվում էին, թե քանի տոննա պոմիդոր-վարունգ են վաճառելու ռազմավարական դաշնակցին՝ օգտվելով թուրքական ապրանքների ներկրման արգելքից և այլն։ Ու հանկարծ պարզվում է, որ իզուր էինք ոգևորվել․ սրանք էլի իրար հետ լեզու գտան։ Ու մեծ է հավանականությունը, որ Հայաստանը հերթական անգամ կտուժի այդ մերձեցումից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]