211652_close_icon
views-count9113 դիտում article-date 21:55 27-06-2016

ՀՀ ԱԻ նախարարությունը զգուշացնում է

Հաշվի առնելով ամառվա լողաշրջանի բացումը և եղանակային պայմանների հետևանքով գետերի վարարման ու ջրածածկումների վտանգը` ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները, ինչպես նաև[b][color=#CC0000] գետերի, լճերի ու ջրամբարների հարևանությամբ առանց հսկողության չթողնել մանկահասակ երեխաներին ու դեռահասներին:[/color][/b] *** Ջրհեղեղը ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է: Այն կարող է առաջանալ` երկարատև առատ տեղումներից« սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ« մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից ջրամբարների փլուզումներից« հիդրոկայանների պատնեշների ճեղքումից և երկրի մակերես ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից: [b] Մինչև ջրհեղեղը[/b]` • նախատեսել փրկարար միջոցների պահուստներ (փրկօղակ, փրկաբաճկոն և այլն) • պատրաստել ավազով լցված պարկեր • կապիտալ շինարարություն նախաձեռնել միայն համապատասխան պետական մարմինների թույլտվությամբ • թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխել ավելի ապահով տեղ • անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացնել ջրի սպասվելիք մակարդակից բարձր • միշտ պատրաստ պահել աղետի կապոցը • պահեստավորել խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար): [b] Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում`[/b] • անջատել գազը և էլեկտրականությունը • իմանալ բնակավայրերի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները • հետևել հիդրոօդերևութաբանական ազդարարման նշաններին • հետևել տարհանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանն ու կառավարման մարմինների հրահանգներին • պատրաստի ունենալ լուսային ազդանշանային սարքեր • բնակավայրից հեռանալ չհասցնելու դեպքում տրանսպորտով կամ ոտքով բարձրանալ բարձրադիր վայրեր (բլուր, լեռ և այլն): [b]Ջրհեղեղի ժամանակ` [/b] • աղետի կապոցը պահպանել թրջվելուց • մինչև կառավարման մարմինների համապատասխան հրահանգները մնալ ապաստարաններում • ծանծաղ տեղերն անցնելիս հագնել ջրակայուն, պինդ կոշիկներ և օգտվել ձեռնափայտից • տանը գտնվելիս ոչ մի դեպքում չօգտվել կենցաղասպասարկման համակարգերից երկրորդածին աղետներից խուսափելու համար • օգնության կարիքի դեպքում տալ աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշ, շչակ և այլն): Չփորձել կտրել-անցնել ջրային հոսքը: 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար: [b]Ջրհեղեղից հետո`[/b] • ստուգել սննդի պիտանելիությունը • սննդամթերքը լվանալ եռացրած ջրով • խմելու ջուրն օգտագործել սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո • չօգտագործել ջրում հայտնված սննդամթերքը • օգտվելուց առաջ ստուգել հաղորդակցության համակարգերը, նրանց վնասվածության աստիճանը • հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահել մասնագետներին • չմնալ վթարային կամ վստահություն չներշնչող տանը • առանց անհրաժեշտության չմտնել ջրածածկ տարածքները: [b]Ուշադիր հետախուզել կացարանը`[/b] 1. հիմքի ամբողջականությունը 2. պատերի, պատուհանների և հատակի վիճակը 3. հաղորդակցության համակարգը 4. թունավոր օձերի հնարավոր առկայությունը:

Նմանատիպ նյութեր