Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հունիսի 26-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող 6 հարկանի շենքի տանիքի թիթեղը կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թուլացել է Տերյան փողոցի թիվ 19 շենքի տանիքի թիթեղը:
Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղը (մոտ 2 քմ):