Յուրգեն Կլինսման. Եվրո-2016-ի ֆուտբոլի խաղամակարդակը շատ ցածր է. տեսանյութ
ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը մեկնաբանել է 2016թ. Ամերիկայի Գավաթի խաղարկությունում բրոնզի համար պայքարում Կոլումբիայից կրած պարտությունը (0:1):
«Մեր համար հիանալի արդյունք էր նման մասշտաբի մրցաշարում լինել ուժեղագույն քառյակում: Խաղացողները կարող են հպարտ լինել իրենցով:
Ամերիկայի Գավաթը ֆուտբոլի հիանալի գովազդ է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Թիմերը այս մրցաշարում ցուցադրում են բավական բարձր կարգի ֆուտբոլի: Իսկ երբ նայում եմ Եվրո-2016-ի հանդիպումները, լրիվ հակառակ պատկերն է», ասել է Կլինսմանը: