Մոյեսը հիանալի մարզիչ է. Կլինսման
ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը աջակցել է Դեվիդ Մոյեսին, ով երկու օր առաջ հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Գերմանիայի հավաքականի լեգենդար խաղացողի կարծիքով Մոյեսին լավ արդյունքներ ցուցադրելու համար ժամանակ էր անհրաժեշտ:
« Մոյեսը իրեն դրսևորելու համար հնարավորություն չստացավ: Ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես պետք է ընթանար: Բայց կարող եմ ասել, որ նա հիանալի մարզիչ է: Պարզապես նրան ժամանակ էր հարկավոր»,-ասել Կլինսմանը: