Մենք աղոթում ենք ուկրաինացիների համար. Յուրգեն Կլինսման
Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ, իսկ ներկայումս ԱՄՆ-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը մեկնաբանել է այն հանգամանքը, որ ուկրաինացիները ԱՄՆ-ի հետ կայացած խաղի ժամանակ եկել են մարզադաշտ աջակցելու իրենց հավաքականին: Ուկրաինացի երկրպագուները խաղի ժամանակ բացականչել են «Ուկրաինան անպարտելի է» և «Ո'չ պատերազմին» վակնարկումները:
«Մենք աղոթում ենք ուկրաինացի ժողովրդի համար և մաղթում ենք խաղաղություն: Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մեծ խնդիր է հանդիսանում ամբողջ Եվրոպայի համար: Ուկրաինայի հավաքականի խաղացողները շատ անհանգստածաց են, և դա բնական է»,-ասել է Կլինսմանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան 2:0 հաշվով հաղթանակ տարավ ԱՄՆ-ի նկատմամբ: