Լա Լիգայի նախագահ. «Բարսելոնայի» խաղամակարդակը տիեզերական է, բայց «Ռեալը» կարող է զարմացնել
Իսպանիայի Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը անդրադարձել է Իսպանիայի առաջնության «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 2-ին:
«Առաջին խաղում («Բարսելոնան» հաղթեց 4:0 հաշվով, խմբ.) ես ավելի շատ վստահ էի «Բարսելոնայի» համար: Այս խաղում, կարծում եմ, «Ռեալը» կարող զարմացնել:
Իհարկե, պետք է նշել, որ «Բարսելոնայի» խաղամակարդակը տիեզերական է:
Չեմ թաքցնի, որ երկրպագում եմ «Ռեալին»: Իմ երեխաներն էլ գիտեն դա և չեմ սիրում խաբել:Բայց բոլորն էլ պետք է իմանան, որ իմ վերաբերմունքը «Ռեալի» հանդեպ չի ազդում իմ որոշումների վրա», ասել է Տեբասը: