Իբրահիմովիչը դուբլը ՊՍԺ-ին դուրս բերեց Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ. տեսանյութ
Ֆրանսիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում «Նանտ»-ը հյուրընկալեց ՊՍԺ-ին: 5-րդ րոպեին Իբրահիմովիչը առաջ մղեց տանտերերին: Խաղավարտից 9 րոպե առաջ տանտերերի պաշտպան Օլիվիե Վենյոն հավասարեցրեց հաշիվը: Խաղի վերջին րոպեին Լուկաս Մոուրայի փոխանցումից հետո Իբրահիմովիչը հաղթանակ պարգևեց իր թիմին:
Եզրափակիչում ՊՍԺ-ն կհանդիպի «Լիոն» - «Տրուա» զույգի հաղթողի հետ:
«Նանտ» - ՊՍԺ`1:2
Գոլեր` Իբրահիմովիչ 5’, 90’ – Վենյո 81’