Ամերիկայի Գավաթ. Վարգասի դուբլը Չիլիի հավաքականին դուրս բերեց եզրափակիչ. տեսանյութ
2015թ. Ամերիկայի Գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ եզրափակիչ հանդիպման առաջին մասնակիցը:
Ինչպես և սպասվում էր, եզրափակիչում կխաղա տանտերերի` Չիլիի հավաքականը, որը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց Պերուի հավաքականը:
Այս խաղում էլ մրցավարները բավական բարեհաճ գտնվեցին չիլիացիների նկատմամբ: Արդեն 20-րդ րոպեին Պերուի հավաքականը մնաց 10 հոգով` կոպիտ խաղի համար երկրորդ դեղինը քարտը ստացավ Կառլոս Սամբրանոն և դաշտից հեռացվեց:
Դրանից հետո առավելությունը ամբողջովին անցավ չիլիացիներին, որոնք Էդուարդո Վարգասի գոլի շնորհիվ 42-րդ րոպեին բացեցին հաշիվը:
2-րդ խաղակեսում պերուացիները կորցնելու ոչինչ չունենալով, մեծ ուժերով առաջ նետվեցին: Նրանց գրոհներից մեկի ժամանակ չիլիացիների պաշտպան Գարի Մեդելը 60-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ: Սակայն չորս րոպե անց Վարգասը երկրորդ գնդակը խփեց և այդ գոլը Չիլիի հավաքականին դուրս բերեց եզրափակիչ` 2:1:
Եզրափակիչում Չիլիի հավաքականի մրցակիցը կլինի Արգենտինա-Պարագվայ հանդիպման հաղթողը: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին` Երևանի ժամանակով 03:30-ին:
Ամերիկայի Գավաթ-2015, կիսաեզրափակիչ առաջին հանդիպում, Սանտյագո
Չիլի-Պերու` 2:1