4265 դիտում
11:42 22-09-2019
Ալբանիայում տեղի է ունեցել վերջին 30 տարում ամենաուժեղ երկրաշարժը․ կան տասնյակ վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ալբանիայում սեպտեմբերի 21-ին 5,8 մագնիտուդով հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 68 մարդ է վիրավորվել, հաղորդում է [url=https://www.albaniandailynews.com/index.php?idm=35685&mod=2]Albanian Daily News[/url]-ը:
Աղբյուրի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուրես քաղաքից մեկ կիլոմետր արևմուտք ընկած շրջանում, իսկ օջախը՝ տասը կիլոմետր խորության վրա:
Տարերքից մի քանի րոպե անց 5,0 մագնիտուդով նոր ցնցում է տեղի ունեցել նույն շրջանում։
Ալբանիայի պաշտպանության նախարար Օլտա Հասկայի փոխանցմամբ՝ սա 30 տարում Ալբանիայում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ալբանիային մոտ գտնվող հունական Յանինա, Սալոնիկ, Լարիսա քաղաքներում և Կերկիրա կղզում (Կորֆու), Իոնական ծովում, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայում և Իտալիայի մի շարք շրջաններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4753 դիտում
13:10 26-06-2016
Չինաստանում վերջին 50 տարվա ամենաուժեղ փոթորկի զոհ է դարձել մոտ 100 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ
3556 դիտում
13:16 15-12-2023
Արևի վրա տեղի է ունեցել ամենաուժեղ բռնկումը վերջին 6 տարվա ընթացքում
1755 դիտում
11:48 26-11-2019
Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան ավերածություններ. տուժել է ավելի քան 100 մարդ
Այս բաժնից
898 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4354 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1285 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար