Չինաստանի Սիչուան նահանգում փոթորկի զոհ է դարձել 6 մարդ: Հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղից տուժել է մոտ 53 հազար մարդ: Տարերային աղետի հասցրած նյութական վնասը մոտ 9 միլիոն դոլար է:
Իսկ Յունան նահանգում ջրհեղեղի ժամանակ անհայտ կորել է 4 մարդ: Այդտեղ տարհանվել է 282 բնակիչ: Եղանակային անբարենպաստ պայմաններն առաջիկայում կպահպանվեն: