Դիցաբանության մեջ մեղուները կիրառվել են որպես մարդկային հանրության մոդել
Արժեքավոր է մեղվի թույնը. ճիշտ օգտագործելու դեպքում կարող է շատ հիվանդություններ բուժել։
Սակայն պետք է իմանալ, որ, օրինակ, 400 մեղվից բաղկացած պարսի հարձակումը մարդու համար կարող է մահացու լինել։
Գիտնականներն ուսումնասիրում են մեղուների վարքը՝ որոշակի իմաստ ունեցող բզզոցը, «պարը»։
Մեղուները նշանակալի տեղ են զբաղեցնում դիցաբանության և բանահյուսության մեջ և քաղաքական տեսաբանների կողմից կիրառվել են որպես մարդկային հանրության մոդել։
Լրագրող Բի Ուիլսոնը նշում է, որ մեղուների համայնքի պատկերը «հանդիպում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Արիստոտելի և Պլատոնի, Վերգիլիոսի և Սենեկայի, Էրասմուսի և Շեքսպիրի, Տոլստոյի, ինչպես նաև սոցիալական տեսաբաններ Բերնար Մանդևիլի և Կարլ Մարքսի աշխատություններում»։