Դոնբասը վերականգնելու համար պահանջվելու է 15 մլրդ դոլար. Գ. Զուբկո
Ուկրաինայի փոխվարչապետ Գեննադի Զուբկոն հայտարարել է, որ Դոնբասի ենթակառուցվածքները վերականգնելու համար պահանջվելու է 15 մլրդ դոլար, գրում է kp.ru-ն:
«Ցավոք, Դոնբասի հարավը անմիջականորեն է տուժել պատերազմից, և նրա ենթակառուցվածքների, ընկերությունների ու բնակելի տների վերականգնման մոտավոր արժեքը կազմելու է 15 մլրդ դոլար»,-ասել է նա:
Նախարարի խոսքով՝ միևնույն ժամանակ երկրի հարավային մաս ներդրումային հետաքրքրությունը մեծանում է, մասնավորապես, Խարկովի և Կրամոտորսկի ուղղությամբ, սակայն առավել բարենպաստ ներդրումային են Ուկրաինայի արևմտյան շրջանները: