25288 դիտում
11:37 13-07-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին այցելելու է Արթիկ՝ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին հետևելու նպատակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 13-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերթական անգամ այցելելու է Շիրակի մարզի Արթիկ քաղաք:
Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը խորհրդակցություն է անցկացնելու Արթիկ քաղաքում, որի ընթացքում պարզելու է՝ իր տված հանձնարարականները բնական աղետից հետո արդյո՞ք պատկան մարմինները պատշաճ ձևի են կատարել, թե՞ «գլուխ են պահել»:
Այն անձինք, ովքեր թերացումներ են ունեցել կատարված աշխատանքներում, վարչապետի կողմից պատժվելու են: ՀՀ վարչապետին ուղեկցելու է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին Արթիկում են նաև ՀՀ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը, Շիրակի մարզպետն ու Արթիկի քաղաքապետը:
Ինչպես ավելի վաղ Արթիկից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/24/88813/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, հունիսի 24-ին 4 ժամից ավելի էր` Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել:
Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա էր արել մի ամբոջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ էին սատկել: Գետը ավերել էր բազմաթիվ տներ: Մարդաբոյ ապառաժ քարերը վնասել էին նաև մարդկանց ավտոմեքենաները:
Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզի փրկարարները` մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Քաղաքացիները Շիրակի մարզի փրկարարների հետ աշխատանքներ էին կատարում` պարզելու համար, թե արդյո՞ք մարդկային կորուստներ կան, թե՞ ոչ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աղետի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը և պաշտոնատար այլ անձինք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
64056 դիտում
11:53 25-06-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շտապ մեկնել է Արթիկ՝ տեղում ծանոթանալու աղետի պատճառած վնասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1054 դիտում
20:04 26-04-2015
Չինաստանը երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով Նեպալին 3,2 մլն դոլար օգնություն կհատկացնի