Հռոմի պապը ՀՀ նախագահի նստավայրում արտասանել է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը
Նախագահական նստավայրում ունեցած իր ելույթի ժամանակ Հռոմի պապը` ներկաների համար անսպասելի, Եղիշե Չարենց է
արտասանել, հայ ժողովրդի մասին դրվատանքի խոսքեր ասելուց հետո:
Իր ելույթին՝ խոսելով այն մասին, որ հայ ժողովուրդն իր քաջությամբ է վկայել իր հավատքը, ով շատ է տառապել, բայց վերածնվել է միշտ, Պապը այն այսպես է շարունակել.
« ...Մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, ... հազարամյա քարն ... աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր»:
Նա հավելել է, որ սրանք մի քանի հզոր պատկերներ են, որոնք Հայաստանի հռչակավոր բանաստեղծը իրենց է ընծայում՝ լուսավորելու համար Հայաստանի պատմության խորության և բնության գեղեցկության մասին: