Նոր Նորքը կունենա Պավել Սաֆյանի անունով անցուղի
Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել ՀԽՍՀ պետական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու Պավել Սաֆյանի անունով Նոր Նորք վարչական շրջանում անցուղի անվանակոչելու մասին որոշման նախագծին:
Ավագանու մեկ այլ որոշմամբ մայրաքաղաքի Թամանյան 3 հասցեում կտեղադրվի ԽՍՀՄ վաստակավոր ինժեներ Էմիլ Դիլանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:
[b]
Երևանի քաղաքապետարան[/b]