Հետախուզվողներից մեկը պատժի կրումից էր խուսափել, մյուսը՝ զորահավաքից
Ոստիկանության Նաիրիի և Կոտայքի բաժնի ծառայողները հունիսի 23-ին, ժամը 12-ին, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արթուր Մ.-ին, ով հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հունիսի 23-ին, ժամը 8-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Աթենք-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1991 թ. ծնված Ավետիք Գ.-ին, ով 2015 թ. ապրիլի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]