Խոշոր ավտովթար Եղեգնաձոր քաղաքում. 25–ամյա վարորդը BMW-ով բախվել է հաստաբուն ծառին. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր` հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը  15:00-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 25-ամյա Սևակ Ղազարյանը Եղեգնաձոր  քաղաքի Ավագյան փողոցում իր վարած  BMW մակնիշի 34 QC 414 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ղազարյանը և նրա ուղևորներ` Եղեգնաձոր քաղաքի  բնակիչ, 31-ամյա Վանիկ Մարգարյանը և Վայց  Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Դավիթ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի,  հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: 
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի  առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդն ու վիրավորներից`  Դ. Մկրտչյանը պայմանագրային զինծառայողներ են:
[color=#EF2929]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

