2514 դիտում
10:26 23-06-2016
Ինչ է անելու Հայաստանը ժամանակավոր խաղաղությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում Պուտինի հովանու ներքո տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումով ձեռք բերվեց ժամանակավոր խաղաղություն: Այն, որ խաղաղությունը ժամանակավոր է, կարծեք թե ոչ ոք չի վիճարկում, կամ համենայն դեպս Սանկտ Պետերբուրգի հանդիպման վերաբերյալ գնահատականների մեծ մասում չի վիճարկվում, և դա փաստորեն ընդունվում է նույնիսկ իշխանական մակարդակում:
Առնվազն այն, որ չկան պատասխանատվության նշաձողեր հրադադարը խախտող կողմի համար, արդեն իսկ նշանակում է, որ չկան Ադրբեջանին զսպող հուսալի երաշխիքներ: Եվ այստեղ, բնականաբար, առաջնային հարցը դառնում է այն, թե որ կողմն ինչպես է օգտագործելու ժամանակավոր խաղաղությունը, ով ինչպես է պատերազմի պատրաստվելու, թեկուզ հենց նույն խաղաղությունը մի քիչ ավելի երկար ժամանակավոր դարձնելու համար:
Եվ այս առումով Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո մենք պետք է հայացք ձգենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Ինչպե՞ս է այդ ժամանակը կամ ժամանակավորությունն օգտագործելու Հայաստանի Հանրապետությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
23975 դիտում
16:47 05-08-2021
Անելու եմ ամեն ինչ, որպեսզի բուհի մթնոլորտը փոխվի. ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1495 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»