1757 դիտում
09:58 23-06-2016
Խիզախությունն այն է, երբ մարդն ունի վախը հաղթահարող ավելի բարձր նպատակ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ ես վերջնականապես համոզվեցի, որ այն սերունդը, որը գալիս է մեզնից հետո, իր պետական որակներով ավելի լավն է, քան մենք: Դա տեղի ունեցավ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ: Երիտասարդները, որոնք բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, չէին հարում որևէ կուսակցության, նրանք չունեին վառ արտահայտված լիդերներ, հանդես չէին գալիս «ուղեղի կոշտուկ» առաջացնող 25 տարի կրկնվող ճառերով ու կարգախոսներով: Նրանք պարզապես եկել էին ու նստեղ Բաղրամյան պողոտայում, այնտեղ գիշերներ էին անցկացնում, երգում էին, պարում, շփվում: Նրանք տարբեր էին իրենց կրթական ցենզով, սոցիալական վիճակով և ծագումով, բայց նրանց միավորում էր ՊԵՏՈՒԹՅԱՆ զգացողությունը, պետություն, որտեղ նրանք ծնվել են, և որտեղ, հուսով եմ, պատրաստվում են ապրել:
Դա դրական էներգիայի մի ժայթքում էր, որը մենք տեսանք նաև այլ՝ ավելի ողբերգական հանգամանքներում՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց տեսեք, դարձյալ նոր, չեմ վախենա այդ բառից, պայծառ սերնդի դրսևորում: Նրանք, կարծես թե, եկան ապացուցելու հայտնի ճշմարտությունը, որ խիզախությունն այն չէ, երբ մարդ ոչ մի բանից չի վախենում, այլ այն դեպքն է, երբ մարդն ունի իր վախը հաղթահարող ավելի բարձր նպատակներ:
Հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ էներգիան չի օգտագործվում մեր երկրի առաջ կանգնած լրջագույն խնդիրները լուծելու համար: Եվ մասնավորապես, ինչո՞ւ են ասպարեզում եղած կուսակցական երիտասարդները, ի տարբերություն սահմանին կանգնածների և «Էլեկտրիկ Երևանի» մասնակիցների, այդքան գորշ, ձանձրալի և «քառակուսի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
10:48 23-03-2021
Ատելությունը, վախը տրոհում են հասարակությունը, տանում դեպի կործանում․ «Առավոտ»
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1495 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»