211652_close_icon
views-count6678 դիտում article-date 22:45 22-06-2016

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Հունիսի 23-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ը էապես չի փոխվի, 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Հունիսի 23-25-ը` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-ին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.20C (1998 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.40C (1995 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.90C

Նմանատիպ նյութեր