211652_close_icon
views-count4347 դիտում article-date 23:30 21-06-2016

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Հունիսի 22-ին առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում` Հունիսի 22-ին և 26-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: 23-25-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Երևանի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.40C (1998 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.70C (1978 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.40C

Նմանատիպ նյութեր