«Կոչումով բժիշկ». Բալայաններ-Մարությաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Կոչումով բժիշկ» նախագծի 23-րդ թողարկումը նվիրված է հայ բժշկական երկու ընտանիքներին՝ Բալայաններին և Մարությաններին, որոնք միասին դրել են բժշկական մեծ գերդաստանի հիմքը: Բժշկական մասնագիտական ճյուղը Բալայանների ընտանիքում սկիզբ է առնում Գոհար Դավիթի Բալայանից: Բժշկի մասնագիտությունը նա փոխանցել է որդուն՝ Զորի Բալայանին, որը տասնամյա գործունեությունից հետո թողել է բժշկի աշխատանքը, բայց մինչև այսօր էլ շարունակում է հետևել բժշկության, բժշկագիտության, առողջապահության ոլորտի զարգացումներին՝ դրանք հաճախ ներկայացնելով իր հրապարակումներում: Բժիշկի մասնագիտությունն են ստացել անվանի գրողի երեք զավակները: Զորի Բալայանի կնոջ՝ Նելլի Բալայանի ընտանիքը ևս համալրված է մասնագիտությամբ բժիշկ անդամներով: Նա մանկաբարձ-գինեկոլոգ է, եղբայրը՝ Վալերի Մարությանը, հայտնի բժիշկ էր Արցախում: Վալերի Մարությանը եղել է Արցախի ռազմաբժշկական ծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիրը: Նրա մասնագիտական ուղին այժմ շարունակում են որդին և թոռը՝ Մարութ Մարությանը, որը ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, առաջին բուժօգնություն ցուցաբերել վիրավոր զինվորներին:
Ներկայացնում ենք նաև նախագծի ամբողջական տեքստային և վիդեո տարբերակները: