2242 դիտում
18:30 21-06-2016
Հայերի՝ Հռոմ կատարած ուխտագնացությունների մասին գիրքը նվիրվում է Հռոմի Պապի հայաստանյան այցելությանը
Հունիսի 21-ին «Հայ գիրք» գրախանութում տեղի է ունեցել Վարդան Դևրիկյանի «ARMENIAN PILGRIMS IN ROME» («Հայ ուխտավորները Հռոմում») անգլերեն գրքի շնորհանդեսը:
Գիրքը հրատարակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Գիտական կամուրջներ» ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում և նվիրված է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցին:
Գրքի հեղինակ Վարդան Դևրիկյանը նկատում է, որ շատ է խորհել, թե ինչ գրել Հռոմի Պապի այցելության առթիվ։ «Ե ս որոշեցի փնտրել այն թեման, որը միավորում է մեր երկու եկեղեցիները։ Ուստի գրեցի հայերի՝ Հռոմ կատարած ուխտագնացությունների, ինչպես նաև հայ-հռոմեական կապերի վերաբերյալ»,- նշել է պարոն Դևրիկյանը։ Նա նկատում է, որ ավանդաբար եղել են հայկական ուխտագնացություններ դեպի Հռոմ՝ Պողոս և Պետրոս առաքյալների շիրիմներին, և խորհրդանշական է, որ հայոց պատմության մեջ վկայված առաջին այցելությունը կատարել է Մովսես Խորենացին։
«Գիտական կամուրջներ» ՀԿ նախագահ Արքմենիկ Նիկողոսյանը նշել է, որ արդեն վաղվանից գրքի էլեկտրոնային տարբերակը տեղադրված կլինի granish.org կայքում։ Նա նաև տեղեկացրել է, որ գիրքը տպագրվել է 500 օրինակով և բաժանվելու է Պապի հետ Հայաստան ժամանած լրագրողներին, օտարերկրյա հյուրերին, ուխտավորներին, գրադարաններին։
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրերի համակարգողներից Գայանե Մանուկյանը շեշտել է, որ «Հայ ուխտավորները Հռոմում» գիրքն առանձնահատուկ աշխատություն է, որն օգնում է հայ քրիստոնյայի ինքնաճանաչմանը ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու, այլև քույր եկեղեցիների հետ հարաբերություններում։ Գայանե Մանուկյանը հատկապես ընդգծել է այն փաստը, որ հայ և հռոմեական եկեղեցիների հարաբերության հրաշալի օրինակ է Մխիթարյան միաբանության գործունեությունը. «Այն մի միջավայր է, որտեղ ոչ միայն պարզապես հանդիպում, այլև համադրվում են հայկականը և կաթոլիկը, հայկականն1 ու հռոմեականը, մի միջավայր, որի ծիրում սկզբնավորվում է ժամանակակից մի հզոր հայագիտական ուղղություն։ Մխիթարյան միաբանության օրինակը վառ վկայում է, թե որքան կարևոր է հայ ինքնության ինքնակայացման համար փոխհարաբերությունները մյուս եկեղեցիների հետ, որոնց թվում, անշուշտ, հռոմեական եկեղեցին ունի առաջնահերթ նշանակություն»։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նմանատիպ նյութեր
2447 դիտում
16:29 15-06-2016
Հռոմի Պապի Հայաստան այցելության նախօրեին հրատարակվել է «Հռոմի հայ ուխտավորը» գիրքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1965 դիտում
13:52 18-02-2022
Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Լառնակա-Երևան-Լառնակա և Հռոմ-Երևան-Հռոմ երթուղիներով. Շաբաթական երկու անգամ
1393 դիտում
12:09 27-09-2022
Այսօրվանից Wizz Air ավիաընկերությունն իրականացնում է Հռոմ-Երևան-Հռոմ չվերթերը
Այս բաժնից
553 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
964 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան