211652_close_icon
views-count9289 դիտում article-date 18:12 21-06-2016

Ոստիկանության զորքեր. 24 տարվա արժանապատիվ ծառայություն հանուն օրենքի և ժողովրդի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարության շարահրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված ոստիկանության զորքերի կազմավորման քսանչորսերորդ տարեդարձին: Հանդիսությանը մասնակցում էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, հյուրեր: Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը կազմավորվեց Արցախյան ազատամարտի հերոսական օրերին՝ աշխարհազորի հետ պաշտպանելով մեր երկրի սահմանները, երկրի ներսում պայքարելով զինված հանցախմբերի դեմ, պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների իրավունքները: Այսօր էլ Զորքերը շուրջօրյա ծառայողամարտական հերթապահության մեջ է: Տոնի առթիվ պատրաստականության մասին ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ- լեյտնենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմեց զինծառայողներին ու հյուրերին: Ոստիկանության զորքերի կայացման գործում ունեցած ներդրման, ծառայողամարտական բարձր պատրաստականության և պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի խումբ զինծառայողներ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամաններով արժանացան պարգևների: Պարգևատրման արարողությունից հետո տեղի ունեցավ զինծառայողների հանդիսավոր երթ: Ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձին նվիրված հանդիսությունը զորամասի ճաշարանում ավարտվեց տոնական ճաշկերույթով՝ ոստիկանության զորքերի վետերանների, հյուրերի, զինծառայողների մասնակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր