211652_close_icon

«ՈՒԱԶ»-ում հայտնաբերվել է թմրամիջոց

views-count1319 դիտում article-date 18:03 21-06-2016
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով Թեղուտ գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ղ.-ին և 1985 թ. ծնված Գարիկ Հ.-ին` իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով: Զննությամբ ավտոմեքենայից հայտնաբերվել է 3 փաթեթ, որոնցում՝ դեղնականաչավուն կանեփանման բույսի չորացված-մանրացված զանգված, նաև՝ շիշ՝ գորշ հեղուկով: Գարիկ Հ.-ն հայտարարել է, որ փաթեթների մեջ առկա զանգվածն ինքը քաղել է Թեղուտ գյուղի մոտակա տարածքից, կանեփ տեսակի խոտաբույսից, որպես թմրամիջոց ծխելու միջոցով օգտագործելու համար, իսկ շիշը ծառայել է որպես թմրամիջոցը ծխելու համար նախատեսված տարա: Արմեն Ղ.-ի խուզարկությամբ գոտկատեղին ամրացված հայտնաբերվել է ծալովի դանակ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր