«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը ներկայացնում է «Համախմբում հանուն զինվորի առողջության» տեսաֆիլմը
Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան ներկայացնում է «Համախմբում հանուն զինվորի առողջության» տեսաֆիլմը, որը պատմում է հասարակական կազմակերպության երկամյա գործունեության արդյունքների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին` ուղղված հայ զինվորի առողջության պահպանմանը:
Երկամյա գործունեություն, որի գլխավոր նպատակը առողջ զինվորներով համալրված մարտունակ բանակի իրողությունն է՝ որպես հայրենիքի լինելիության ու հայ ժողովրդի անվտանգ կեցության գլխավոր երաշխիք:



