211652_close_icon
views-count5699 դիտում article-date 22:45 20-06-2016

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 21-23-ը առանձին շրջաններում, 24-25-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունիսի 21-23-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: 24-25-ը գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Երևանի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 36.60C (1995 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան 8.70C (2000 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան 22.50C

Նմանատիպ նյութեր