211652_close_icon
views-count3735 դիտում article-date 20:16 20-06-2016

Երևանի քաղաքապետը ցավակցական հեռագիր է հղել Մոսկվայի քաղաքապետին

Հունիսի 19-ին ՌԴ Կարելիայի Սյամոզերո լճում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին: Հեռագրում մասնավորապես ասված է. «Երևանի բոլոր բնակիչների և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Կարելիայում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով երեխաների զոհվելու կապակցությամբ: Մեզանից յուրաքանչյուրն այսօր խորապես զգում է զոհերի հարազատների ու մտերիմների անդառնալի կորստի ցավը և անկեղծորեն վշտակցում նրանց: Մեր ցավակցություններն ու զորակցությունը, խնդրեմ, փոխանցեք բոլոր զոհվածների հարազատներին ու մտերիմներին»: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր