211652_close_icon
views-count1210 դիտում article-date 19:00 20-06-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 17-ից 20-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 17-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 23-ը: Բացահայտվել է կողոպուտի` 2, գողության` 23, խարդախության` 10, համակարգչային հանցագործության 1 և խուլիգանության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, կողոպուտի` 3, գողության 15 և խարդախության 13 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 51 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր