Եվրո-2016. Շվեյցարիա-Ֆրանսիա. մեկնարկային կազմերը
Եվրո-2016-ում սկսվում է խմբային փուլի վերջին` 3-րդ տուրը: A խմբում Շվեյցարիայի հավաքականը խաղում Ֆրանսիայի հետ:
Ֆրանսիան 6 միավորով արդեն ապահովել է իր տեղը փլեյ-օֆում: Շվեյցարիան ունի 4 միավոր և ոչ-ոքիի դեպքում կապահովի 2-րդ տեղը, իսկ հաղթանակի դեպքում` 1-ին: Բացառված չէ, որ թիմերը «էկոնոմ» ռեժիմով խաղան և երկուսին էլ ձեռնտու ոչ-ոքի խաղան:
Թիմերը խաղադաշտ կմտնեն հետևյալ մեկնարկային կազմերով.
[b]Շվեյցարիա. [/b]Յան Զոմեր, Ռոդրիգես, Ջուրու, Շեր, Լիխշտայներ, Ջակա, Ջեմայլի, Մեհմեդի, Շակիրի, Էմբոլո:
[b]
Ֆրանսիա. [/b]Ուգո Լյորիս, Էվրա, Կոսելնի, Ռամի, Սանյա, Պոգբա, Կաբայ, Սիսոկո, Գրիզման, Կոման, Ժինյակ: