211652_close_icon
views-count2610 դիտում article-date 11:11 18-06-2016

Ի՞նչ անել, որ մեր «հոգևոր հաշվեկշռում» գումարն ավելանա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչպես որ մենք ունենք բանկային հաշիվներ, որտեղ կան եկամուտներ և ծախսեր, այնպես էլ կան էմոցիոնալ, հոգևոր «հաշիվներ», որտեղ մենք կամ ինչ-որ բան ավելացնում ենք, կամ էլ ինչ-որ բան ծախսում։ Մեխանիզմը շատ պարզ է և հստակ՝ նախանձը, ատելությունը, խանդը, դրանց հետ կապված մտքերն ու բառերը պակասեցնում են մեր «գումարը», իսկ սերը, փոխօգնությունը, հանդուրժողականությունը ավելացնում են։ Ընտանիքներ կան, որտեղ ամուսիններն անընդհատ նկատում են և իրար «աչք են կոխում» մեկը մյուսի սխալները և թերությունները (որոնք անխուսափելի են), բայց երբեք չեն խոսի միմյանց արժանիքների և բարեմասնությունների մասին, երբեք չեն ասի, որ իրար սիրում են։ Հիմնարկներ կան, որտեղ ղեկավարը առավոտվանից գիշեր նկատողություն է անում իր աշխատողներին, դժգոհում է, որ նրանք անգետ են և անբան, բայց եթե նրանք ակնհայտորեն լավ են աշխատում և օգուտ են բերում հիմնարկին, ոչ մի դեպքում չի ասի խրախուսական և գնահատանքի բառեր։ Ոչ հիմնարկում, ոչ ընտանիքում, ոչ էլ որևէ այլ տեղում ծանր խոսքերը չեն լուծում որևէ խնդիր։ Միակ ազդեցությունը, որը դրանք թողնում են, հետևյալն է՝ այդ բառերն արտասանողի «հաշվեկշռից» ինչ-որ գումար պակասում է։ Եթե «բալանսը» բացասական է, եթե նա, այսպես ասած, «տակ է տալիս», ապա այդ մարդու տեղը, հավանաբար, հոգեբուժարանում է։ Դրականն ավելացնում է, բացասականը պակասեցնում՝ այստեղ որևէ բարդ բան չկա։ Ուղեղով մենք դա հասկանում ենք, հոգով չենք ընդունում՝ մեզ թվում է, որ մեր ասած բացասական բառն ինչ-որ բան պակասեցնում է մեր ընտրած թիրախի «հաշվեկշռում», մինչդեռ իրականում դա ուղղված է բացառապես մեր դեմ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր