2962 դիտում
09:50 11-10-2016
Թշնամիներ փնտրելուց լույսի քանակը չի ավելանա. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Արի ու տես՝ Հանրապետականը (ինչ-որ «տղայական սկզբունքներից» ելնելով) «վիզ դրեց» և կարողացավ ճնշում գործադրել կամ ինչ-որ ձևով շահագրգռել ընդդիմադիր երեք կուսակցություններից ավագանու 4 անդամներին, որոնք, ի հեճուկս շաբաթ օրը «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ստորագրած հուշագրի, իրենց ձայնը տվեցին ՀՀԿ-ական թեկնածուին։ Հուշագիրը ստորագրում են «կուսակցական շեֆերը», իսկ նշված կուսակցություններից ընտրված Վանաձորի ավագանու անդամները ապրում են կոնկրետ միջավայրում՝ փոքր քաղաքում, ապրում են իրենց հոգսերով, իրենց դժվարություններով։ Հիմա եթե «շեֆերը» սկսեն իրենց կուսակցությունների շարքերում փնտրել «դավաճաններին», «ծախվածներին» կամ «առնետներին», դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա։ Ավելի վատ կլինի, եթե նրանք սկսեն «առնետության» մեղքն իրար վրա գցել։ Թշնամիներ փնտրելուց լույսի քանակը չի ավելանա։
Հուսահատվելը, «դուխից ընկնելը» նույնպես առանձնապես արգասաբեր ճանապարհ չէ։ Վերագնահատել կուսակցությունների կառուցվածքը և կադրերը ու շարժվել առաջ, պատրաստվել հետագա քաղաքական պայքարին՝ ինձ թվում է, դա պետք է լինի լուրջ ընդդիմադիրների հետևությունը (եթե նրանք այդպիսիք են)։ Նույնիսկ եթե դու սեփական դաշտում պարտվում ես 0:5 հաշվով, դա չի նշանակում, որ պետք է նստես, դարդ անես ու ասես՝ «վերջ, Հայաստանում էլ ֆուտբոլ չկա ու չի լինելու»։ Իսկ ՀՀԿ-ն պետք է հասկանա՝ ամեն գնով ձեռք բերված հաղթանակն իրականում հաղթանակ չէ։
...Ինչ վերաբերում է կաշառելուն, սպառնալուն, շանտաժ անելուն և ճամբարից ճամբար «փախցնելուն», ապա, հավատացեք՝ դա զուտ հայաստանյան երևույթ չէ։ Նույնն անում են, ասենք, ԱՄՆ կոնգրեսում»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2610 դիտում
11:11 18-06-2016
Ի՞նչ անել, որ մեր «հոգևոր հաշվեկշռում» գումարն ավելանա. «Առավոտ»
3121 դիտում
09:08 04-07-2020
Դեռ «ջախջախելու» շատ «թշնամիներ» կան. «Առավոտ»
1855 դիտում
11:30 29-08-2020
«Ես թշնամիներ չունեմ»․ «Առավոտ»
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»