211652_close_icon

Իմանալ–չհայտնելու մասին հոդվածը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել. «Չորրորդ իշխանություն»

views-count2224 դիտում article-date 10:56 18-06-2016
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Ես կարծում եմ՝ մենք որևէ անգամ ընտրակաշառք չենք տվել, բայց մեկ առ մեկ գիտենք, թե ով է ընտրակաշառքներ բաժանում», հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ «ՉԻ» - Զարմանալի հայտարարություններ է անում: Նույն հաջողությամբ կարող է ասենք, հացադուլ հայտարարածը դուրս գալ ընտրողների առաջ՝ խաշլամայի կտորը պիջակի գրպանից դուրս ցցված, ու ատամները քչփորելով հայտարարել, թե արդեն երկու շաբաթ է բերանը փշուր չի դրել։ Ինչ վերաբերում է ընտրակաշառք բաժանողներին «մեկ առ մեկ իմանալուն», ապա իմանալ-չհայտնելու մասին հոդվածը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Չնայած՝ եթե այս հոդվածը լայնորեն կիրառվեր, Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկները կվերածվեին ՀՀԿ տեղական կառույցների։ Իսկ դա արդեն կնշանակեր այլ կալանավորների խոշտանգում»։ [b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր