2016թ. Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Բելգիայի հավաքականը տարավ այս մրցաշարում առայժմ ամենախոշոր հաղթանակը` 4:0 հաշվով ջախջախելով Հունգարիային:
Թեպետ հունգարացիները խմբում 1-ին տեղ գրավելով էին 1/8 եզրափակիչ դուրս եկել, սակայն խաղի հաղթողի ֆավորիտ էր համարվում բելգիական աստղային թիմը:
Բելգիացիները շատ վստահ հանդիպում անցկացրեցին և 4:0 հաշիվը արտացոլում է խաղի պատկերը: Հերթական գերազանց հանդիպումն անցկացրեց բելգիացիների առաջատար Էդեն Ազարը, որը արժանիորեն ճանաչվեց մրցավեճի լավագույն խաղացող:
1/4 եզրափակիչում բելգիացիների մրցակիցը կլինի Ուելսի հավաքականը
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Տոբի Ալդերվեյրելդ, 10, Միշի Բատշուաի, 78, Էդեն Ազար, 80, Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 90+1