211652_close_icon
views-count8190 դիտում article-date 23:30 17-06-2016

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Հունիսի 18-20-ը‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում, 21-22-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-22-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևանում Հունիսի 18-20-ը‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Հունիսի 21-22-ի երեկոյան սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Երևանի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.00C (2006 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.90C (1981 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.50C

Նմանատիպ նյութեր