211652_close_icon
views-count1659 դիտում article-date 19:30 17-06-2016

Կկայանա «Արտ Սինեմա» անսամբլի համերգը

Ս. թ. հունիսի 18-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Արտ Սինեմա» անսամբլի համերգը: Համերգի ընթացքում երաժշտախումբը կկատարի Տ. Մանսուրյանի, Ռ. Ամիրխանյանի, Կ. Օրբելյանի և Ա. Բաբաջանյանի, Գ. Միլերի, Ա. Պիացոլլայի, Մ. Լեգրանի, Ն. Ռոտայի, Լ. Բերնսթայնի ստեղծագործությունները: Դասական քառյակը Հայաստանում գործող այն եզակի անսամբլներից է, որի երկացանկում հիմնականում ընդգրկված են ֆիլմերի սիրված կինոմեղեդիներ, նաև մշակումներ՝ տվյալ քառյակի կազմի համար: Արհեստավարժ երաժիշտներից բաղկացած անսամբլը (1-ին ջութակ՝ Աշոտ Խոյեցյան, 2-րդ ջութակ՝ Հայկ Վարդանյան, թավջութակ՝ Լևոն Առաքելյան, դաշնամուր՝ Կարեն Սարաֆյան) բազմիցս ելույթներով հանդես է եկել ինչպես Երևանում, ՀՀ մարզերում, այնպես էլ արտերկրում:

Նմանատիպ նյութեր