211652_close_icon

Նախկինում, եթե սխալներ եղել են` չի նշանակում, որ հավերժ  կրկնվելու են. Վ.Օսկանյան

views-count855 դիտում article-date 17:47 17-06-2016
Նախկինում, եթե սխալներ եղել են` չի նշանակում, որ հավերժ  կրկնվելու են: Այս մասին այսօր` հունիսի 17-ին, «Համախմբում» կուսակցության  համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: «Նախկինում, եթե սխալներ եղել են` չի նշանակում, որ հավերժ, 100 տարի էլ կրկնելու ենք, գիտեք, խոսքը նրա մասին է, թե ուզում եք այս երկիրն առաջ գնա, կամ տեղում դոփի, ուրեմն ինչ-որ նախկինում վատ է եղել, ուրեմն, արդարացվում է»,- ասաց  նա: Լրագրողների հետ զրույցում Վարդան Օսկանյանը հերքեց, թե «Համախմբում» կուսակցությունը  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ առնչություն չունի:

Նմանատիպ նյութեր