Անդրանիկը ինչո՞ւ է բարձրացել ակումբի պարահրապարակ եւ սկսել հայհոյանքներ հնչեցնել եւ ոչ միայն
Անդրանիկ Շահինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Վեյվ» ակումբում չնչին առիթն օգտագործելով` Սարգիս Վարդանյանի հետ միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցնելու պատճառով, հասարարական կարգը բռնությամբ զուգորդված կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, ակումբի պարահրապարակում հրապարակայնորեն բարձրաձայն հնչեցրել է հայհոյանքներ, բղավել, միմյանց քաշքշել և հասցրել փոխադարձ հարվածներ, խաթարել ակումբի բնականոն գործունեությունը:
Այսինքն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին եւ 258 հոդվածի 4-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


