211652_close_icon
views-count1005 դիտում article-date 15:41 17-06-2016

Կողոպուտ կատարողին հանցանքի վայրում բռնեց ոստիկանը

Հունիսի 15-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներից մեկը Սեբաստիայի փողոցի թիվ 141/3-2 հասցեի մոտից բերման է ենթարկել 1988 թ. ծնված Արթուր Ս.-ին: Պարզվել է, որ նա փողոցում բացահայտ հափշտակել էր 1961 թ. ծնված Աիդա Փ.-ի պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել էր ոստիկանի կողմից: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր