1014 դիտում
10:46 16-06-2016
Միևնույն է, 2017 թվականին ՀՀԿ–ի վերարտադրության շանսերը շատ բարձր կլինեն. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Իշխանությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը կարծես թե պայմանավորվեցին կրկին հանդիպել և քննարկել Ընտրական օրենսգիրքը ՝ այն հեռանկարով, որ այդ բանակցությունների արդյունքով կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, և օրենսգիրքը կփոխվի՝ հաշվի առնելով «ոչ իշխանական» 4 + 4 +4-ի ցանկությունները։ Դա, անշուշտ, դրական քայլ է, որը, կարծում եմ, հնարավոր դարձավ ոչ միայն իշխանության բարի կամքի, այլև ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հետևողականության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի քիչ թե շատ սկզբունքային դիրքորոշման շնորհիվ։
Ի՛նչն է կարող խանգարել այդ բանակցությունների հաջողությանը։ Երկու բան։ Նախևառաջ՝ մանր– մունր միջադեպերը։ Երկրորդ վտանգն այն է, որ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, շարունակի երկու ոտը դնել մի կոշիկի մեջ ու ընդդիմությանը էական զիջում չանի՝ «խորամանկորեն» ասելով, թե անում է։
Բայց նույնիսկ եթե բոլոր հարցերում կողմերը կարողանան կոնսենսուսի հասնել, բայց կեղծ «համամասնական» կամ «բաց ցուցակներով» ընտրակարգը մնա, ապա, միևնույն է, 2017 թվականին ՀՀԿ–ի վերարտադրության շանսերը շատ բարձր կլինեն։ Ցավոք, արևմտյան գործընկերներն այս հարցում իշխանության վրա առանձնապես ճնշում չեն գործադրում։ Ասում են՝ առաջարկվող համակարգը չի հակասում միջազգային փորձին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
31218 դիտում
10:29 04-11-2021
Անցնում է 2-3 տարի, և բոլորը գլորվում են միևնույն փոսի, միևնույն ճահճի մեջ․ «Առավոտ»
1838 դիտում
15:41 25-04-2019
Որոշակի երաշխիքներ պետք է ապահովենք, որ բուհն ավարտած ուսանողի աշխատանք գտնելու շանսերը բարձր լինեն․ վարչապետ
73001 դիտում
21:58 01-11-2021
«Շանսերը բավականին բարձր են». Աբովյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուն Էդուարդ Բաբայանն է
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1495 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»