2041 դիտում
10:12 16-06-2016
Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնի համար իշխանությունը թեկնածու ունի. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնի համար իշխանությունները կանգ են առել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի որդու՝ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի թեկնածության վրա։ Թեև նա դեռ մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացրել բայց «ՉԻ» լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ հենց Ղազինյանն էլ կդիմի և կդառնա ռեկտոր։
Նշենք, որ այս պաշտոնի համար մի շարք թեկնածուների անուններ էին շրջանառվում, որոնցից ամենահավանականը Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական դատարանի նախագահ Դավիթ Ավետիսյանն էր։ Վերջինս ցանկանում էր անտեսել իր կենսաթոշակային տարիքը և դառնալ ռեկտոր, սակայն մի կարևոր պատճառ հետ պահեց նրան այդ նպատակից. չէ՞ որ ռեկտոր դառնալով՝ նա կզրկվեր երկարամյա դատավորի բարձր թոշակից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1313 դիտում
16:45 26-10-2021
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1495 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»