211652_close_icon
views-count8495 դիտում article-date 22:45 15-06-2016

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Հունիսի 16-18-ը‵ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 19-20-ը օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևանում՝ Հունիսի 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-20-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Երևանի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ` • Օդի առավելագույն ջերմաստիճան 37.10C (2006 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան 10.20C (1966 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան 22.40C

Նմանատիպ նյութեր