211652_close_icon
views-count19693 դիտում article-date 14:37 28-03-2016

Մինչ շատերը իրենց ստամոքսների պարունակության մասին էին մտածում, այս երիտասարդները Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում Զատկի օրվան նվիրված բարեգործական միջոցառում էին իրականացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Aad.am տեղեկատվական կայքի անձնակազմը բարեգործական միջոցառում էր իրականացրել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Միջոցառմանը իրենց օգնության ձեռքն էին մեկնել բազմաթիվ մարդիկ և կազմակերպություններ: Միջոցառման կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանի խոսքով՝ այս միջոցառումը միասնականության և մեր կազմակերպվածության արդյունք էր, երբ նպատակը մեկն է՝ լինել այն մարդկանց կողքին, ովքեր իրենց գոյությամբ պահպանում են բոլորիս խաղաղությունն ու անդորրը: Միջոցառմանը միացել էին Երկրապահ կամավորականների միությունը, Բելգիայի Գենտ քաղաքի կիրակնօրյա դպրոցի անձնակազմը՝ Էլիզա Աթադջյանի ղեկավարությամբ, ՀՀ փոքր ՀԵԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանը, ամերիկաբնակ Դավիթ Գևորգյանը, երգչուհի Դալիթան, HM silver խանութ-սրահը, Ar-tօur bus տուրիստական տրանսպորտային ընկերությունը, Eco wash մաքրող միջոցների ընկերությունը, իրավապաշտպան Նարե Արամյանը, բժիշկ Մարատ Զաքարյանը, դերասանը Նարբե Պողոսյանը, Երևանի 155 հիմնական դպրոցի անձնակազմը՝ Լուսինե Դանիելյանի ղեկավարությամբ: Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզում երեխաների համար օրհնության խոսքով հանդես եկավ Բերդ քաղաքի և տարածաշրջանային հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Սիրելի քահանայի օրհնությամբ գյուղի մանկապարտեզի երեխաներին հանձնվեցին արծաթյա խաչեր, քաղցրավենիք, խաղալիքներ: Դպրոցականներին հանձնվեցին գրենական պիտույքներ, գյուղի հասարակական նշանակություն ունեցող հաստատությունների համար հանձնվեցին հիգիենայի պարագաներ, իսկ բնակչության համար նախատեսված սննդե օգնությունը հանձնվեց գյուղապետարանին: Առանձնահատուկ առաքելությամբ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում էին Եռասերունդ երկրապահները, ովքեր ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ հուշամեդալով պարգևատրեցին Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ամենատարեց կնոջը՝ Անիչկա Ադամյանին, իսկ Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենն ու բազմազավակ 2 ընտանիքներ պարգևատրվեցին ԵԿՄ պատվոգրերով: Լուսանկարները Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր