211652_close_icon
views-count1846 դիտում article-date 16:11 15-06-2016

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանր Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում պարտվել է ռուս մարզիկին և նվաճել արծաթե մեդալ: Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունից վերադառնում է 4 մեդալով՝ 3 բրոնզե և մեկ արծաթե: Բրոնզե մեդալներ էին նվաճել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 9 բռնցքամարտիկներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր