211652_close_icon
views-count4983 դիտում article-date 18:56 19-10-2017

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Կարեն Ավագյանը երկամարտի 339 կգ-ով զբաղեցրեց 4-րդ տեղը: Դավիթ Հովհաննիսյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում՝ բարձրացնելով 158 կգ, Կարեն Ավագյանն արժանացավ բրոնզե մեդալի՝ 156 կգ: Հրում վարժությունում Հովհաննիսյանը 185 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ, իսկ Ավագյանը 183 կգ-ով՝ 6-րդ տեղը: Այսօր Մ20 տարեկան աղջիկների պայքարում հարթակ կմտնի 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր