211652_close_icon
views-count1985 դիտում article-date 20:48 09-09-2016

Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը Հոշիմին քաղաքում մասնակցել է միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը

Սեպտեմբերի 8-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը Հոշիմին քաղաքում մասնակցել է 12-րդ միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպված «Վիետնամ–ԵԱՏՄ երկխոսություն զբոսաշրջության զարգացման վերաբերյալ» հանդիպմանը: Իր զեկույցում դեսպան Վարդանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի՝ ակտիվ զարգացում ապրող զբոսաշրջության ոլորտը՝ մանրամասն ներկայացնելով Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ քաղաքների օրինակը: Դեսպանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված մինչև 2020թ. զբոսաշրջության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ընթացքին և ներդրումային հնարավորություններին: ՀՀ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Վիետնամի և ԵԱՏՄ երկրների հետ սերտ զբոսաշրջային կապերի զարգացումը կհանգեցնի նաև փոխգործակցության խորացմանն այլ ոլորտներում: Համաժողովի շրջանակներում ստեղծվել է «Վիետնամ-ԵԱՏՄ ֆեդերացիա»-ն, որի գլխավոր նպատակն է անդամ երկրների միջև զբոսաշրջության ոլորտում կապերի ամրապնդմանն ու ընդլայնումը: Համաժողովի շրջանակներում ՀՀ դեսպանը նաև առանձնազրույց է ունեցել Վիետնամի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Նգույեն Քուոկ Հունգի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Վիետնամի միջև տուրիզմի ոլորտում համագործակցության հեռանկարները՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ԵԱՏՄ շրջանակներում:

Նմանատիպ նյութեր